ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մասուրի չափ մասուր

Մասուրի չափ մասուր
07.09.2024 | 12:14

Ցնդելու սուպերմարկետ էր։ Միայն մրգերի ու բանջարների բաժինը ձգվում էր մի քանի տասնյակ մետր։ Նույնիսկ այնպիսի կուլտուրաներ կային, որոնցից երբեք չէի տեսել ու անուններն էլ չէի լսել։ Երբ հասա նույնքան անծայրածիր հատիկեղենի բաժնին ու հայացքով չափեցի աներևակայելի տեսականին՝ հանկարծ մի բան հիշեցի ու քրտինքը տվեց վրաս։ Սկսեցի ուշադիր տնտղել հատիկեղենի հայտնի ու անհայտ տեսակները։ Այդ պահին մի ինքնավստահ կերպարանք մոտեցավ ու ներկայացավ որպես մենեջեր․

- Ի՞նչ ա պետք, հոպար։ Տեսնում եմ՝ ահագին վախտ ա քուջուջ ես անում ու չես կողմնորոշվում։ Աշխարհում ընենց բան չկա, որ ստեղ չունենանք։ Եթե մի բան էլ էս պահին հանկարծ չլինի՝ պատվիրում ես ու ամենաուշը էրկու օրից բերում ենք։

- Հաստա՞տ։

- Չկասկածես։ Մեր շեֆը նույնիսկ Աֆրիկայի չոլերում մատակարարներ ունի։

- Ինձ շատ շտապ պետք ա մասուրի մեծությամբ ցորեն ու ընկույզի մեծությամբ գարի։

- Ի՞նչ տուֆտա բաներ ես ուզում, հոպար, ինչի՞դ ա պետք։

- Կարևոր չի, կարա՞ս ճարես։

- Խնդիր չի, բայց պիտի մի էրկու ֆուռ վեկալես, թե չէ մի քանի կիլոյի համար շուխուռ չենք դնի։

- Համաձայն եմ, մենակ թե ճարի դրանցից։

- Էղավ, ոնց ասի՞ր՝ ալոճի չափ մասո՞ւր ու մեկ էլ ի՞նչ։

- Չէ՛, այ տղա, գրի՛ մոտդ՝ մասուրի չափ ցորեն ու ընկույզի չափ գարի։

- Լավ, վաղը մի հատ հանդիպի։

Մյուս օրը առավոտ շուտ վազեցի սուպերմարկետ, ու հազիվ ներս մտած՝ մենեջերը հարձակվեց վրաս․

- Հոպար, էդ ի՞նչ մունդառ բաներ ուզեցիր։ Տղերքը աշխարհում էլ տեղ չմնաց, որ չկապվեն, էդ չափերի ցորեն ու գարի ոչ մի տեղ չկա։

- Ափսոս, ուրեմն էլ փրկություն չկա։

- Ո՞նց թե չկա, բայց ասա գոնե հասկանամ՝ ինչի՞դ էին պետք էդ բաները։

- Հասկանո՞ւմ ես, մեր էպոսում ասվում ա, որ․․․ Ասենք՝ դու որտեղի՞ց իմանաս՝ էպոսն ինչ ա։

- Լավ, հլը ասա՝ ի՞նչ ա ասվում։

- Դե, երբ Փոքր Մհերը մտնում ա Ագռավու քար, ասում ա՝ դուրս կգամ մենակ այն ժամանակ, երբ ցորենը դառնա քանց մասուր մի, ու գարին դառնա քանց ընկուզ մի։

- Բայց խի՞ ա ուզում դուրս գա որ։

- Մեր փրկությունը էդ ա, պիտի Մհերը դուրս գա, որ էս հողատուներին սիկտիր անի ստեղից ու վերջապես մենք էլ անցնենք մարդկության շարքերը։

- Ինչ ասի՞ր, կարող ա՞ մեր գերագույնին էլ սիկտիր անի։

- Առաջինը հենց դրան։

- Ուրեմն ծոծորակդ կտենաս՝ մասուրի չափ ցորեն չես տենա։ Ընենց կանեմ, որ սկի մասուրի չափ մասուր չտենաս։ Հենց հիմա տամոժնիների մեր տղերքին կասեմ, որ եթե էդ չափերի ցորենի ու գարու ֆուռեր պատահեն՝ բռնագրավեն ու վառեն։ Իսկ հիմա․․․ ցվրվի ստուց։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 3787

Մեկնաբանություններ